«Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Քայլ Ուոքերն ու Ջոն Սթոունսը բաց կթողնեն Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպումը։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
«Սիթին» կհյուրընկալի լոնդոնցիներին կիրակի օրը՝ մարտի 31-ին։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին։