Հայտնի են դարձել «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի դեմ հետաքննության որոշ մանրամասներ։
Ըստ Telegraph-ի՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) կասկածում է, որ Տոնալին արդեն այս մրցաշրջանում խաղադրույք է կատարել իր թիմի խաղերի վրա։
Ներկա պահին Տոնալին 10-ամսյա որակազրկում է։ Այժմ նա կարող է ավելի երկար ժամանակով որակազրկվել, քանի որ Պրեմիեր Լիգա տեղափոխվելուց հետո օգոստոսի 12-ից հոկտեմբերի 12-ը 50 խաղադրույք է կատարել։
Աղբյուրի համաձայն՝ Տոնալին փոխանցման գործընթացում ղեկավարությանը հայտնել է իր մոլախաղային կախվածության մասին։ Իտալիայում նա գործարք է կնքել հետաքննության հետ և երեք տարվա փոխարեն ստացել 10 ամսվա որակազրկում։