«Նապոլիի» ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել պայմանագիրը վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի հետ, հայտնում է Napoli Magazine-ը։
Նշվում է, որ նոր համաձայնագիրը նախատեսում են քննարկել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, Խվիչային կառաջարկեն բարելավված պայմաններ՝ եռապատկելով նրա աշխատավարձը՝ եղած 1,5 միլիոն եվրոյից դարձնելով 4,5։ Հնարավոր է նաև ավելացնել բոնուսները։
Պայմանագիրը նախատեսված է երկարաձգել մինչև 2028 կամ 2029 թվականը։ Խվիչիի գործող պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի հավաքականը Խվիչայի հետ միասին պատմական հաջողության էր հասել՝ դուրս գալով Եվրո-2024-ի եզրափակիչ հատված։