Էնդրյու Ռոբերտսոնը խուսափել է լուրջ վնասվածքից

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը շոտլանդական խաղում խուսափել է լուրջ վնասվածքից, հայտնում է Daily Mail-ը։

30-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը Հյուսիսային Իռլանդիայի հետ ընկերական հանդիպման (0։1) 37-րդ րոպեին։

Նշվում է, որ բուժզննումը ֆուտբոլիստի մոտ լուրջ վնասվածքներ չի հայտնաբերել, սակայն նրա մասնակցությունը Պրեմիեր Լիգայի մարտի 31-ին կայանալիք «Բրայթոնի» հետ հանդիպմանը հարցականի տակ է։