Հայտնի է դարձել, թե ինչու է «Բարսելոնան» նախատեսում դադարեցնել համագործակցությունը Nike-ի հետ

Հայտնի է դարձել, թե ինչու է «Բարսելոնան» նախատեսում դադարեցնել համագործակցությունը Nike-ի հետ։

Կան մեծ ֆինանսական տարբերություններ Nike-ի և Puma-ի առաջարկների միջև: Գերմանական ընկերությունը կատալոնական ակումբին առաջարկում է տարեկան երաշխավորված 100 միլիոն եվրո, որը կարող է հասնել 120 միլիոնի։ Nike-ն առաջարկում է ընդամենը 75 միլիոն եվրո՝ առանց հավելյալ բոնուսների։

«Բարսայի» պայմանագիրը Nike-ի հետ կնքվել է դեռ 1998 թվականին, և այդ ժամանակվանից պայմանագիրը մի քանի անգամ վերստորագրվել է՝ գործողը ուժի մեջ է մինչև 2028 թվականը։