«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հոուն խոսել է իր թիմի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի մասին։ Հիշեցնենք, որ նախօրեին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրել էր կաչաղակների իտալացի կիսապաշտպանին խաղադրույքների կանոնների 50 նոր խախտման մեջ։
«Սանդրո Տոնալին իսկապես բավականաչափ տառապել է: Այս հիվանդությունը չվերացավ, երբ նա տեղափոխվեց Անգլիա։ Եվ մարդիկ պետք է դրան նայեն այնպես, այլ ոչ թե ճնշում գործադրեն նրա վրա և ավելի շատ պատժեն, քանի որ ես չեմ կարծում, որ դա արտացոլում է ամբողջ խնդրի արմատը», – մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հոկտեմբերին իտալացի ֆուտբոլիստը 10 ամսով որակազրկվեց անօրինական խաղադրույքների համար։ Այժմ Տոնալին բաց կթողնի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի մնացած մասը, ինչպես նաև 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։