Բռնաբարության մեղադրանքով 4,5 տարվա ազատազրկման դատապարտված Բրազիլիայի նախկին պաշտպան Դանի Ալվեշը կրկին կներկայանա դատարան՝ հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ 2020 թվականին, մինչ Ալվեշը մասնակցում էր կորոնավիրուսի համաճարակի շուրջ ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված նախագծին, նա հրապարակել է երգ՝ Avião անունով։ Երգի հեղինակները ներառում են մի քանի հայտնի արտիստներ, սակայն երկու բրազիլացի կոմպոզիտորներ՝ Ջուլիանո Մաթեուսը և Տիագո Մաթեուսը, պնդում են, որ Ալվեշը բացառել է իրենց անունները երգը ստեղծողների ցանկից։
Ընդգծվում է, որ Ալվեշը շուտով կներկայանա բրազիլական դատարան, սակայն ցուցմունք կտա տեսահոլովակի միջոցով։