«Արսենալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի մասին իր մտքերով։
«Վան Դեյկը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։ Նա «Լիվերպուլում» ցուցադրում է առաջնորդի անհավանական որակներ: Իր խելացիության և խաղի տեսլականի շնորհիվ Վիրջիլը կարողանում է վերահսկել հանդիպման յուրաքանչյուր պահը։
Օրինակ՝ Հոլանդի հետ դիմակայության ժամանակ անհրաժեշտ է մեծ անհատականություն և ֆուտբոլային խելք»,- իսպանացու խոսքերն է փոխանցում BR Sport-ը։
Այս մրցաշրջանում հոլանդացի պաշտպանը մասնակցել է «Լիվերպուլի» 36 հանդիպման, դառնալով՝ չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։