«Սելթիկը» հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով, հայտնում է X սոցցանցի @RossAftbl աքաունթը։ Աղբյուրը մանրամասներ չի հայտնում։
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում Սպերցյանը խոստովանել էր, որ կարող էր տեղափոխվել «Այաքս», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։
Հայաստանի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո։