«Չելսիի» ֆուտբոլիստի համար մրցաշրջանը ավարտված է

«Չելսին» թարմացում է հրապարակել թիմի կիսապաշտպան Ռոմեո Լավիայի ապաքինման վերաբերյալ։ 20-ամյա բելգիացին չի կարողանա խաղալ այս մրցաշրջանում։

Լավիան «Չելսիին» միացավ 2023 թվականի օգոստոսին «Սաութհեմփթոնից» 62 միլիոն եվրոյի դիմաց։ Դեկտեմբերի 27-ին կիսապաշտպանը իր նորամուտը նշեց «Չելսիի» կազմում՝ Պրեմիեր Լիգայի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (2:1) խաղալով 32 րոպե, և կրկին շարքից դուրս մնաց ազդրի վնասվածքի պատճառով։

«Չելսին» 28 տուրից հետո 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։