Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայի գործակալը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ իր ֆուտբոլիստը ֆինանսապես օգնել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշին՝ բանտից նրա ժամանակավոր ազատման համար գրավ վճարելով։
«Սա կեղծ լուրեր են, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», – գործակալի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Անցյալ շաբաթ դատարանը համաձայնեց Ալվեշին ազատ արձակել կալանքի տակ՝ մինչև դատավճռի դեմ նրա բողոքարկման որոշումը և գրավ սահմանեց 1 միլիոն եվրո։
Հաղորդվում էր նաև, որ Նեյմարի հայրը կտրամադրի գումարը, սակայն ի վերջո նա հրաժարվել է դա անել։
Հիշեցնենք, որ դատարանը Ալվեշին 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել 2022 թվականի դեկտեմբերին երիտասարդ աղջկան բռնաբարելու համար։