«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը «Բարսելոնայի» նախկին մարզիչ Յոհան Կրոյֆին անվանել է ֆուտբոլի պատմության ամենակարևոր մարդը։
«Ես կընտրեմ Կրոյֆին. Եվ բանն այն չէ, որ նա իր կարիերայում ինչ-որ մեծ հաջողության է հասել, այլ այն, որ «Բարսելոնայում» նրա ուղին եզակի է եղել։ Նրանք մինչ օրս խոսում են Յոհանի մասին։ Նրանք քննարկում են այն փիլիսոփայությունը, որը նա դրել է կատալոնական ակումբում։
Այնպես որ, ինձ համար Յոհան Կրոյֆը ֆուտբոլի պատմության ամենակարևոր մարդն է»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Իր պրոֆեսիոնալ մարզչական կարիերայի ընթացքում Կրոյֆն աշխատել է «Բարսելոնայի» և «Այաքսի» հետ։ Հոլանդացի մասնագետը չորս անգամ գլխավորեց կատալոնական ակումբը մինչև չեմպիոնական տիտղոսը և նվաճեց երկրի գավաթը և սուպերգավաթը։