Բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշը, ով 1 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել բանտից, այսօր՝ մարտի 28-ին, եկել է դատարան ստուգման, հայտնում է Marca-ն։
40-ամյա Ալվեշին կարգադրել են հանձնել բրազիլական և իսպանական անձնագրերը և շաբաթը մեկ անգամ ներկայանալ ազգային դատարան։
Այս պահին նախկին ֆուտբոլիստն ապրում է Բարսելոնայի արվարձանում գտնվող Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում գտնվող իր տանը։ Նրան արգելվում է լքել երկիրը։