Բրեմերը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է առաջիկա ամռանը ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը և այդ նպատակով ակտիվացրել է «Յուվենտուսի» հետ բանակցային գործընթացը թուրինյան ակումբի 27-ամյա Բրեմերի հետ պայմանագիր կնքելու շուրջ, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը գիտակցում է, որ բրազիլացի պաշտպանին ձեռք բերելու համար պայքարում լուրջ մրցակցության է սպասում, ուստի որոշել են որքան հնարավոր է շուտ ակտիվացնել «Յուվենտուսի» հետ բանակցությունները։ Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», Բրեմերով հետաքրքրված են նաև «Չելսին», «Լիվերպուլը» և «Թոթենհեմը»։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Բրեմերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։