Վինիսիուս Ժունիորի մասին ֆիլմ կթողարկվի

2025 թվականի վերջին կթողարկվի վավերագրական ֆիլմ Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։ El Chiringuito TV-ն այս մասին հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։

Ըստ աղբյուրի՝ վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է հաջորդ տարվա վերջին։ Նշվում է, որ պլանը կավարտվի այն բանով, որ Վինիսիուսը հաղթի «Ոսկե գնդակը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել էր բրազիլացի ֆուտբոլիստի մասին վավերագրական ֆիլմի թողարկման մասին։