Վրաստանի հավաքականի երկրպագուները հենց խաղադաշտում նշեցին պատմական հաջողությունը

Իսկական ֆուտբոլային խելագարություն Թբիլիսիում, որտեղ Վրաստանի հավաքականի երկրպագուները վազեցին խաղադաշտ և լցվեցին Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտ այն բանից հետո, երբ ազգային թիմը դուրս եկավ EURO-2024-ի եզրափակիչ փուլ։

Որակավորման եզրափակիչում Վրաստանի հավաքականը հաղթեց Հունաստանի ընտրանուն։ Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի (0:0), իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին վրացի ֆուտբոլիստները (4:2): Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո երկրպագուները սկսեցին տոնել հաջողությունը հենց խաղադաշտում, որտեղ պատմություն էր կերտվում։

Վրաստանի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլում Պորտուգալիայի, Չեխիայի և Թուրքիայի հետ կխաղա F խմբում։

EURO-2024-ը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։