«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ծափերի է արժանացել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում

«Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը բուռն ծափահարությունների է արժանացել Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ Իսպանիա – Բրազիլիա ընկերական խաղում (3:3) փոխարինվելուց հետո: Այս մասին հաղորդում է Barca Blaugranes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ երիտասարդ իսպանացի վինգերը խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում ու մասնակցել բոլոր երեք գոլային դրվագներին։ Այնուհետև տրիբունաները ծափահարեցին ֆուտբոլիստին փոխարինման ժամանակ:

Հիշեցնենք, որ 12-րդ րոպեին «Բարսելոնայի» ֆուտբոլիստը 11 մետրանոց է վաստակել Իսպանիայի հավաքականի կազմում, որը իրացրել է հենակետային կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը : 36-րդ րոպեին իսպանացիները խփեցին երկրորդ գոլը՝ Դանիել Օլմոն՝ Լամին Յամալի գոլային փոխանցումից հետո։ Հանդիպման վերջնամասում՝ 87-րդ րոպեին, Իսպանիան կրկին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։ Այս դրվագում երիտասարդը փոխանցեց Կարվախալին, ով կրկին 11 մետրանոց վաստակեց։

Այս մրցաշրջանում իսպանացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ Yamal-ի շուկայական արժեքը կազմում է 75 մլն եվրո։