Սթիվեն Ջերարդ. «Ինձ դուր է գալիս նա և՛ որպես պրոֆեսիոնալ, և՛ որպես մարդ»

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան և ավագ, իսկ այժմ սաուդյան «Ալ Իթիֆակի» մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին։

«Ինձ դուր է գալիս Ժոզեն և՛ որպես պրոֆեսիոնալ, և՛ որպես մարդ: Մենք շատ ու շատ տարիներ ամենամոտ հարաբերություններ չունեինք, բայց ես ափսոսում եմ, որ չեմ խաղում նրա գլխավորությամբ: Քանի որ ես գիտեմ, որ Մոուրինյոն ինձ ավելի լավ խաղացող կդարձներ: Եվ ես գիտեմ, որ նրա հետ ես ևս մի քանի տիտղոս կավելացնեի իմ գավաթների կաբինետում։

Բայց հետադարձ հայացք գցելով՝ ես չեմ ափսոսում, որ չեմ ստորագրել «Չելսիի» հետ: Ես գոհ եմ իմ կայացրած որոշումից»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։