Էդուարդո Կամավինգան խուսափել է լուրջ վնասվածքից

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, ով ստիպված է եղել փոխարինվել Չիլիի հավաքականի հետ ընկերական խաղում (3:2), պատրաստ կլինի «Ատլետիկի» հետ իսպանական Լա Լիգայի 30-րդ տուրի խաղին, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ բժշկական թեստերը, որոնց ենթարկվել է ֆրանսիացի կիսապաշտպանն այսօր՝ 2024 թվականի մարտի 27-ին, ազգային հավաքականի խաղում ցավեր զգալուց հետո, ցույց են տալիս, որ նա ձախ կոճի կապանների հասարակ սալջարդ է ստացել։ Նախկինում կասկածներ կային սրունքի սալջարդի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Կամավինգան փոխարինվել է հանդիպման 44-րդ րոպեին, իսկ փոխարենը խաղադաշտ է մտել կիսապաշտպան Մատեո Գենդուզին։

Լա Լիգայի 29 տուրից հետո «Ռեալը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։