Ռոմեո Լավիան բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը

«Չելսիի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, 20-ամյա կիսապաշտպանը նոր բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ խաղացողի վերականգնման ժամկետը ձգձգվում է։

Լավիան վնասվածք էր ստացել անցած դեկտեմբերին։ Այս մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է ընդամենը 1 հանդիպում, որում անցկացրել է 32 րոպե։

Բելգիացին «Չելսի» է տեղափոխվել «Սաութհեմփթոնից» 2023 թվականի օգոստոսին 62 միլիոն եվրոյի դիմաց։