Օլիվյե Ժիրուն մոտ է Լոս Անջելես տեղափոխվելուն

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մոտ է Լոս Անջելես տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ MLS-ի ակումբը 37-ամյա ֆրանսիացու հետ բանավոր համաձայնության է եկել մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Պայմանագրի կնքման աշխատանքները մոտ են ավարտին։

Այս մրցաշրջանում Ժիրուն անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։