«Բավարիան» շարունակում է հետևել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին, ով կիսապաշտպանությունում դիրքերն ամրապնդելու հիմնական թեկնածուներից է։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը տեղյակ է Գերմանիայից հետաքրքրվածությանը և դեմ չէ ամռանը թիմը փոխելուն։ Հաղորդվում է, որ տրանսֆերային գումարը կարող է կազմել 60 միլիոն եվրո։
Այս դեպքում ֆուտբոլիստի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչը։
Բացի այդ, գերմանական ակումբը չի շտապում բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ, քանի որ կիսապաշտպաններ Յոզուա Կիմիխի և Լեոն Գորեցկայի ապագան ակումբում մնում է անորոշ։