«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է Ալեխանդրո Գառնաչոյի շուրջ ստեղծել թիմի ապագան

Սըր Ջիմ Ռեթքլիֆը, ով վերջերս դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատերը, նախագծում հատուկ դեր է հատկացնում եզրային հարձակվող Ալեխանդրո Գառնաչոյին։

19-ամյա ֆուտբոլիստը բիզնեսմենին հիացրել է ոչ միայն խաղադաշտում իր ելույթներով, այլև մարզումների ժամանակ աշխատանքով, հայտնում է լրագրող Ալեքս Կրուկը։

Իր տեսածով հիացած՝ Ռեթքլիֆն արդեն անվանել է երիտասարդ արգենտինացուն՝ որպես ֆուտբոլիստ, ում շուրջ կարող է երկարաժամկետ հեռանկարում կառուցվել թիմը:

Այս մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 38 խաղում Ալեխանդրո Գառնաչոն դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ծագող աստղի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: