«Ինտերը» նշել է իր տրանսֆերային նպատակներին

Միլանի «Ինտերը» մտադիր է ուժեղացնել հարձակումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Ներաձուրիների» ղեկավարությունն ընտրություն է կատարում երկու տարբերակի միջև՝ Ալբերտ Գուդմունդսոնի՝ «Ջենովայից» և Ջակոմո Ռասպադորիի՝ «Նապոլիից»: Հենց այս երկու հարձակվողներն են ակումբի կողմից ճանաչվել որպես հաջորդ տրանսֆըրային պատուհանի հիմնական նպատակներ, հայտնում է Corriere dello Sport-ը:

Միլանյան գրանդը ստիպված կլինի ընտրել երկուսից միայն մեկին։ 26-ամյա Ալբերտ Գուդմունդսոնը Transfermarkt պորտալը գնահատում է 22 միլիոն եվրո։ Ընթացիկ Ա Սերիայի 27 խաղում նա դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ջակոմո Ռասպադորիի արժեքը, ըստ նույն Transfermarkt-ի փորձագետների, կազմում է 28 միլիոն եվրո: 24-ամյա իտալացին առաջնության 29 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։