Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները շարունակում են հետաքրքրվել 23-ամյա նորվեգացու ծառայություններով։ «Բարսան» մտադիր է լուծել իր ֆինանսական խնդիրները մինչև 2025 թվականը, ինչը թույլ կտա ակումբին զգալի միջոցներ ծախսել Հոլանդի գնման վրա։ Հարձակվողի հեռանալը «Սիթիից» կարող է նաև օգնել անգլիական ակումբին խուսափել ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումների համար պատժամիջոցներից։

Անձամբ՝ Հոլանդը, հայտնել է, որ դեմ չի լինի տեղափոխվել «Բարսելոնա», այդ թվում՝ Կիլիան Մբապպեի հնարավոր տեղափոխությունից հետո «Ռեալին» դիմակայելու համար։

Այս մրցաշրջանում Հոլանդը անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։