«Բավարիան» ընկերական հանդիպում կանցկացնի «Թոթենհեմի» դեմ

«Բավարիան» հայտարարել է «Թոթենհեմի» դեմ ընկերական հանդիպում անցկացնելու մասին։

Հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին Լոնդոնում։ Մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը և պաշտպան Էրիկ Դայերն առաջին անգամ կխաղան իրենց նախկին ակումբի դեմ։

«Բավարիան» և «Թոթենհեմը» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խաղացել են 2019/20 մրցաշրջանում։ Գերմանական ակումբը երկու հանդիպումներում էլ հաղթել է (7։2, 3։1)։

Քեյնը «Թոթենհեմում» խաղացել է 2011-ից 2023 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Բավարիա»։