Ալեքսիս Սանչեսն այս ցուցանիշով դարձավ երրորդը Հարավային Ամերիկայում

Չիլիի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի հետ, իսկ թիմի վետերան Ալեքսիս Սանչեսը խաղադաշտում անցկացրել է 77 րոպե։

Ալեքսիսի համար սա 162-րդ հանդիպումն էր իր հավաքականի կազմում։ Նա Հարավաձին Ամերիկայում հանդիպումների քանակով երրորդն է։

Դիեգո Գոդինն ու Գարի Մեդելը 161 հանդիպում են անցկացրել իրենց երկրների՝ համապատասխանաբար Ուրուգվայի և նաև Չիլիի հավաքականների կազմում։

Առաջատարը արգենտինացի Լիոնել Մեսսին է 180 խաղով, երկրորդը՝ էկվադորցի ֆուտբոլիստ Խոսե Հուրտադոն, ով իր երկրի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 168 հանդիպում: