Լիոնել Մեսսի. «Ես պատրաստ չէի հեռանալու «Բարսելոնայից»»

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կիսվել է 2021 թվականի ամռանը կատալոնական ակումբից հեռանալու իր հիշողություններով։

«Փոփոխությունն ինձ համար հեշտ չէր։ «Բարսելոնայում» ամեն ինչ լավ էր ընթանում, ես պլանավորում էի շարունակել խաղալ ակումբում։ Ես պատրաստ չէի հեռանալու, բայց ամեն ինչ շատ արագ եղավ։ Ես ստիպված էի վերակառուցել իմ կյանքը: Ես նոր փորձ ստացա, խաղացի նոր լիգայում։

Ես նույն զգացողությունն ունեի, երբ առաջին անգամ եկա «Բարսելոնա»: Պետք էր ընտելանալ նոր մարդկանց, նոր երկրի ու քաղաքի։ Ես առաջ շարժվեցի, քանի որ շարունակեցի ֆուտբոլ խաղալ մեծ ակումբում: Այնտեղ ինձ միշտ լավ են վերաբերվել»,- ասել է Մեսսին Big Time-ի եթերում:

Մեսսին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2003 թվականից, իսկ այժմ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ է: