Վինիսիուսը նշել է լավագույն պաշտպանին, ում դեմ երբևէ խաղացել է

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Կայլ Ուոքերի մասին։

«Մենք միշտ ցանկանում ենք խաղալ լավագույն ֆուտբոլիստների դեմ, ինչպիսին է Կայլ Ուոքերը: Նա լավագույն պաշտպանն է, ում ես երբևէ հանդիպել եմ, և մենք միշտ շատ լավ հանդիպումներ ենք ունենում։

Նա ինձ շատ է հարգում, և ես՝ նույնպես։ Մեզանից յուրաքանչյուրը խաղում է մեր թիմի համար ամենաբարձր մակարդակով»,- Վինիսիուս Ժունիորի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել էր Անգլիային՝ 1:0։