Կրիշտիանու Ռոնալդուն անգամ այս ցուցանիշով է Սաուդյան Արաբիայում առաջատար

Sofascore վիճակագրական պորտալը հրապարակել է Սաուդյան Արաբիայի առաջնության ֆուտբոլիստների անունները, ովքեր առաջատար են այս մրցաշրջանում բաց թողած գոլային պահերի քանակով։

Այն գլխավորել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալացին բաց չի իրացրել 20 գոլային պահ։

Երկրորդը «Ալ-Հիլալի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչն է՝ 19 բաց թողնված հնարավորություններով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ալ-Իթթիֆակի» հարձակվող Մուսա Դեմբելեն՝ 15։