«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենով հետաքրքրված են երեք թոփ ակումբներ։ Այս մասին հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Il Mattino-ին։
Ըստ աղբյուրի՝ խոսքը «Արսենալի», «Չելսիի» եւ ՊՍԺ-ի մասին է։ Երեք ակումբներն էլ պատրաստ են նիգերիացու համար նեապոլցիներին առաջարկել 90 միլիոն եվրո։
Նշվում է, որ Օսիմհենը հոգնել է Ա Սերիայից։ Ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագինը կազմում է 120-130 մլն եվրո։ «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը կարող է զիջումների գնալ՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա արդեն որոշել է հեռանալ։
Այս մրցաշրջանում Օսիմհենը 17 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում, որտեղ խփել է 11 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։