Հայտնի է Լա Լիգայի մարտ ամսվա լավագույն մարզչի անունը

Լա Լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մարսելինո Գարսիա Տորալը։

Մասնագետի գլխավորությամբ «Վիլյառեալը» հաղթել է բոլոր երեք հանդիպումներում՝ «Գրանադայի» (5:1), «Բետիսի» (3:2) և «Վալենսիայի» (3:2) դեմ խաղում:

Մարսելինոն քվեարկության արդյունքում հաղթեց «Բարսելոնայի» Չավիին և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կառլո Անչելոտտիին։

«Վիլյառեալը» 38 միավորով 9-րդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: