«Մանչեսթեր Սիթիի» երեք ֆուտբոլիստներ կվերադառնան «Արսենալի» դեմ խաղում

Մարտի 31-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպման շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի «Արսենալին»։

Ինչպես հայտնի է դարձել Mirror-ին, այս հանդիպմանը սպասվում է «Սիթիի» երեք ֆուտբոլիստների վերադարձը:

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» հետ խաղում թիմին կկարողանան օգնել նախկինում վնասվածք ստացած Կայլ Ուոքերը, Կևին դե Բրույնեն և Ջեկ Գրիլիշը։

«Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը նախատեսված է 19:30-ին:

Ներկայումս Պեպ Գվարդիոլայի սաները Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում են՝ առաջատար «զինագործներին» զիջելով ընդամենը մեկ միավորով: