«Սանտյագո Բեռնաբեուի» վերակառուցման արժեքը, որտեղ Մադրիդի «Ռեալն» անցկացնում է տնային հանդիպումները, կկազմի 1,76 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Մարզադաշտի վերակառուցման արժեքը, առանց տոկոսների, կազմում է 1,17 մլրդ եվրո։ Բայց այն ֆինանսավորվում է երեք վարկով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տոկոսադրույքը։ Արդյունքում գումարը հասնում է 1,76 միլիարդի։
Սպասվում է, որ մինչև 2053 թվականը մարզադաշտը կծառայի:
«Սանտյագո Բեռնաբեուի» վերակառուցումը սկսվել է 2019 թվականին և նախատեսվում է ավարտել այս գարնանը։ Մարզադաշտի պաշտոնական բացումը նախատեսված է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։