«Բարսելոնայի» ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Ժոան Լապորտայի, երազում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» ակնկալում են նորվեգացի ֆուտբոլիստին ձեռք բերել 2025 թվականի ամռանը։
Լապորտան ցանկանում է, որ Հոլանդի տրանսֆերը լինի «Բարսելոնայի» պատասխանը Մադրիդի «Ռեալի» կողմից Կիլիան Մբապպեի տրանսֆերին: