Պրեմիեր Լիգան ստուգում է Ռոման Աբրամովիչի՝ օֆշորային ընկերությունների միջոցով «Չելսիին» ֆինանսավորելը։
Ինչպես հայտնում է Guardian-ը, լոնդոնյան ակումբի նախկին գործադիր տնօրեն Մարինա Գրանովսկայան կարող էր իմանալ այդ ներդրումների մասին, քանի որ ինքն էլ Աբրամովիչի օֆշորային ընկերություններից 7,5 միլիոն ֆունտ ստեռլինգի վարկ է ստացել՝ տուն գնելու համար։ Նա նաև 1,63 մլն է ստացել «ֆինանսական, հարկային և իրավական աուդիտի» համար։
Կիպրոսի օֆշորային հաշիվները վճարում էին նաև «Չելսիի» հետ կապված մարզիչների, սկաուտների և գործակալների աշխատանքի համար: Արտահոսած փաստաթղթերը բացահայտում են Վիլիանի և Սամուել Էտո’Օի տրանսֆերային այս սխեմաների ֆինանսավորումը:
«Չելսիի» ֆինանսական հաշվետվությունների անբացատրելի մանրամասները բացահայտվել են նոր սեփականատերերի կողմից՝ Թոդ Բոուլիի գլխավորած կոնսորցիումի կողմից ակումբը ձեռք բերելուց հետո: Եթե անկախ հանձնաժողովը «Չելսիին» մեղավոր ճանաչի ֆինանսական խարդախության մեջ, ապա միավորները կարող են հանվել ակումբից:
Աբրամովիչը «Չելսիի» սեփականատերն էր 2003-2022 թվականներին։ Նրա օրոք լոնդոնյան ակումբը հինգ անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, ինչպես նաև երկու անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում և Եվրոպա Լիգայում։