«Ռեալը» թողարկել է չորրորդ մարզահագուստը

Մադրիդի «Ռեալը» թողարկել է չորրորդ մարզահագուստը՝ համագործակցելով հայտնի ճապոնացի մոդելավորող Էջի Յամամոտոյի հետ:

Հավաքածուն պատրաստված է մանուշակագույն գույնով։ Շապիկի վրա պատկերված են Յամամոտոյի ֆիրմային վարդերը, ինչպես նաև Adidas-ի սովորական ապրանքանիշի փոխարեն Y-3 լոգոն:

«Ռեալը» մրցաշրջանի ավարտից 9 տուր առաջ գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 8 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային»: