«Նոթինգհեմ Ֆորեսթը» բողոքարկել է Պրեմիեր Լիգայում թիմից 4 միավոր հանելու դեմ

«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է, որ բողոքարկում է անգլիական ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցները։

Պրեմիեր Լիգայի Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար ակումբից հանվել է 4 միավոր։

Տուգանքների պատճառով «Նոթինգհեմ Ֆորեստը» 21 միավորով նահանջեց Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնական և առաջնության ավարտից 9 տուր առաջ գտնվում է վտանգավոր գոտում։

Անցյալ տարի «Էվերթոնին» նույն խախտման համար հանեցին 10 միավոր, սակայն ակումբը բողոքարկեց և տուգանքը նվազեցվեց մինչև 6 միավոր: