«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում կարող է դուրս մնալ եվրոպական մրցաշարերից

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում կարող է դուրս մնալ եվրոպական մրցաշարերից՝ ՈՒԵՖԱ-ի «բազմակի սեփականության» նոր կանոնի պատճառով, ինչը նշանակում է, որ նույն սեփականատիրոջ ներքո գտնվող ակումբներին չի թույլատրվում հանդես գալ նույն մրցաշարում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

«Կարմիր սատանաների» նոր համասեփականատերը բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆն է, ում ընկերությանը պատկանում է նաև ֆրանսիական «Նիցցա» ակումբը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության վեցերորդ հորիզոնականը՝ այդպիսով պայքարելով Եվրոպա Լիգայի ուղեգիր նվաճելու համար։ Իր հերթին «Նիցցան» ֆրանսիական Լիգա 1-ում այս պահին չորրորդ տեղում է, որն իրավունք է տալիս մասնակցել նույն մրցաշարին։