Կիլիան Մբապպե. «Ծիծաղելի է, որ հավաքականի ֆուտբոլիստները վարձատրվում են»

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է իրենց ազգային հավաքականների խաղերին մասնակցելու համար ֆուտբոլիստներին վճարվող աշխատավարձերի մասին։

«Ինձ համար ծիծաղելի է, որ ֆուտբոլիստներն իրենց հավաքականներից գումար են ստանում։

Չպետք է գումար ստանաս քո երկիրը ներկայացնելու համար»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Sporx-ը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):