Ժոզե Մոուրինյո. «Ես միշտ ավելին եմ լինելու, քան մարզիչ»

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր կարիերայի ընթացքում տարբեր ակումբներում գլխավոր մարզչի դերի մասին:

«Ես միշտ ավելին եմ լինելու, քան մարզիչ: Որոշ ակումբներում մարզիչ ես, որոշներում՝ մասնագետ, տեխնիկական տնօրեն, կապի տնօրեն, իմիջմեյքեր, պաշտպանում ես ակումբն ու ֆուտբոլիստներին… Ես ուզում եմ մարզիչ լինել։ Ես մարզիչ էի «Ինտերում», «Ռեալում», «Չելսիում», «Պորտուում»: Ես մի քանի այլ ակումբների մարզիչ չեմ եղել»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Պորտուգալացու վերջին ակումբը եղել է «Ռոման», որը նա լքել է 2024 թվականի հունվարին։ Պորտուգալացին իտալական ակումբը գլխավորում է 2021 թվականից։ 2021/22 մրցաշրջանում «Ռոման» հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան։ 2022/23 մրցաշրջանում «գայլերը» դուրս եկան Եվրոպայի Լիգայի եզրափակիչ։ Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» ընդհանուր առմամբ անցկացրել է 96 հանդիպում։ Դրանցում հռոմեացիները տարան 44 հաղթանակ, 23 անգամ ոչ-ոքի խաղացին, 29 խաղում պարտվեցին։

Մոուրինյոն նախկինում մարզել է նաև «Թոթենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Լեյրիան» և «Բենֆիկան»։