«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է առաջիկա ամռանը ամրապնդել կենտրոնական պաշտպանի դիրքը և այդ նպատակով ակտիվացրել է «Յուվենտուսի» հետ բանակցային գործընթացը թուրինյան ակումբի 27-ամյա Բրեմերի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու շուրջ։ հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը գիտակցում է, որ բրազիլացի պաշտպանին ձեռք բերելու համար պայքարում լուրջ մրցակցության է սպասում, ուստի որոշել են որքան հնարավոր է շուտ ակտիվացնել «Յուվենտուսի» հետ բանակցությունները։
Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», Բրեմերով հետաքրքրված են նաև «Չելսին», «Լիվերպուլը» և «Թոթենհեմը»: