Վրաստանը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց ու նվաճեց EURO-2024-ի ուղեգիր

EURO-2024-ի C ուղու եզրափակիչում Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Հունաստանի դեմ։

Վրաստանի հավաքականը կարողացավ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել ու նվաճել EURO-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր (0:0, 4-2)։

Թիմերը հիմնական և լրացուցիչ ժամանակներում չկարողացան այդպես էլ գտնել մրցակցի դարպասի բանալին։

Այսպիսով, հավաքականը EURO-2024-ում կընդգրկվի խմբում ու կմրցի Պորտուգալիայի, Թուրքիայի և Չեխիայի հավաքականների դեմ։