Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին տեսել են Պորտուգալիայում՝ վարելով նոր Ferrari մեքենա՝ ավելի քան 2,2 միլիոն դոլար արժողությամբ Daytona SP3:
Ընդհանուր առմամբ 599 ավտոմեքենա է կառուցվել, հայտնի է, որ բացի Կրիշտիանուից, նույն մեքենայից վարում է նաև Ferrari Formula 1-ի ավտոարշավորդ Շառլ Լեկլերը։
Ferrari Daytona SP3-ը ներկայացվել է 2021թ. Մեքենան 840 ձիաուժ հզորությամբ 6,5 լիտրանոց V12 շարժիչ է։ Daytona SP3-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,85 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 340 կմ/ժ-ից ավելի է: Այս մեքենան համարվում է ժամանակակից Ferrari շարքի ամենաարագընթացներից մեկը։
Նշենք, որ սա Կրիշտիանու Ռոնալդուի հավաքածուի առնվազն հինգերորդ Ferrari-ն է: Նա նաև ունի Ferrari F430, 599 GTO և F12 TDF, իսկ հունվարին ֆուտբոլիստը ցուցադրել է իր նոր Ferrari Purosangue-ը: