«Բայերը» հետաքրքրված է հարձակվող Մաքսիմիլիան Բայերով

«Հոֆենհայմի» հարձակվող Մաքսիմիլիան Բայերով հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերը»: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):

Ըստ աղբյուրի՝ «Բայերը» հետաքրքրված է Բայերով՝ որպես չեխ հարձակվող Ադամ Գլոզեկին հնարավոր փոխարինող կամ այն ​​դեպքում, երբ լևերկուզենյան ակումբը նիգերիացի Վիկտոր Բոնիֆեյսի համար առաջարկ ստանա, որից չի կարողանա հրաժարվել։ Այնուամենայնիվ, «Բայերը» հասկանում է, որ Մաքսիմիլիանի տրանսֆերային գործարքը կարող է չափազանց թանկ արժենալ: Փոխհատուցում, 30 միլիոն եվրո, աշխատավարձ և բոնուս:

Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մաքսիմիլիան Բայերը «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։