«Հոֆենհայմի» հարձակվող Մաքսիմիլիան Բայերով հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերը»: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ «Բայերը» հետաքրքրված է Բայերով՝ որպես չեխ հարձակվող Ադամ Գլոզեկին հնարավոր փոխարինող կամ այն դեպքում, երբ լևերկուզենյան ակումբը նիգերիացի Վիկտոր Բոնիֆեյսի համար առաջարկ ստանա, որից չի կարողանա հրաժարվել։ Այնուամենայնիվ, «Բայերը» հասկանում է, որ Մաքսիմիլիանի տրանսֆերային գործարքը կարող է չափազանց թանկ արժենալ: Փոխհատուցում, 30 միլիոն եվրո, աշխատավարձ և բոնուս:
Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Մաքսիմիլիան Բայերը «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։