Իտալական երկու գրանդներ հետաքրքրված են Ջակոմո Ռասպադորիով

«Ինտերը» և «Յուվենտուսը» հետաքրքրված են «Նապոլիի» 24-ամյա հարձակվող Ջակոմո Ռասպադորիով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ռասպադորին չի տեղավորվում այն ​​տակտիկական սխեմայի մեջ, որով խաղում է «Նապոլին», ինչի արդյունքում անբավարար խաղաժամանակ է ստանում, իսկ արդյունքում՝ առաջադիմություն չի ունենում։ Իր հերթին, «Ինտերը» և «Յուվենտուսը» կարծում են, որ իտալացի ֆուտբոլիստը կտեղավորվի իրենց մարտավարական ծրագրերի մեջ։

Ընդգծվում է, որ այս պահին այս ակումբները դեռևս լուրջ առաջարկ չեն արել «Նապոլիին» Ռասպադորիի համար, սակայն նրա արժեքը գնահատվում է մոտավորապես 35 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռասպադորին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։