Լուչիանո Սպալետտին խոսել է Իտալիայի հավաքականի կազմի մասին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին ամփոփել է Վենեսուելայի (2:1) և Էկվադորի (2:0) հետ անցած ընկերական խաղերի արդյունքները, ինչպես նաև խոսել է ազգային հավաքականի կազմի մասին։

«Մենք վերադառնում ենք տուն՝ իմանալով, որ այս խաղացողներից շատերը կլինեն Եվրո 2024-ի վերջնական կազմում։ Մենք նաև տանը պահեցինք մի քանի խաղացողների, ովքեր կարող էին ընդգրկվել թիմի կազմում, և մի քանիսին, ովքեր խաղացել են մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում:

Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք։ Բայց մենք երկու շատ լավ խաղ անցկացրինք, իսկ երկրորդ խաղում լուծեցինք որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեին: Մենք կարող ենք միայն գովել մեր խաղացողներին»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։