Ժոզե Մոուրինյո․ «Դժվար է հասկանալ, թե ինչպես կարող են հեռացնել երկու անգամ անընդմեջ եվրագավաթների եզրափակիչ դուրս եկած մարզչին»

Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից իր հրաժարականը։

«Աշխատանքից ազատո՞ւմ. Դրանում առանձնահատուկ բան չկա: Դժվար է հասկանալ, թե ինչպես կարող են հեռացնել երկու անգամ անընդմեջ եվրագավաթների եզրափակիչ դուրս եկած մարզչին։ Սա միակ տարօրինակ բանն է»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։

Պորտուգալացի մասնագետը «Ռոմայից» հեռացել է 2024 թվականի հունվարին։ Մոուրինյոն հռոմեացիների հետ 2021/22 մրցաշրջանում հաղթել է Կոնֆերենց լիգայի գավաթը։ 2022/23 մրցաշրջանում «գայլերը» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ։

Բացի հռոմեական ակումբից, Մոուրինյոն մարզել է «Թոթենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը» և «Պորտուն»։