«Չելսին» պետք է ֆուտբոլիստներ վաճառի, որպեսզի բարելավի թիմի ֆինանսական վիճակը։
Ինչպես հայտնի է դարձել Defensa Central-ին, լոնդոնյան ակումբը կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ և առաջարկել մադրիդցիներին իր երկու խաղացողներին՝ պաշտպան Մարկ Կուկուրելային և կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին։
Իսպանացին ու արգենտինացին Լոնդոնում լիովին չարդարացրին սպասելիքները, ուստի «թոշակառուները» պատրաստ են վաճառել նրանց ամռանը։
Սակայն «Ռեալը» չի պլանավորում պայմանագիր կնքել 25-ամյա Կուկյուրելայի ու 23-ամյա Ֆերնանդեսի հետ։